«Նորմալ է, որ ես հիմա ու տարիներ առաջ նույնը չեմ». Դիանա Տոռեսը համացանցում տարածված նկարները չի մեկնաբանում, բայց պնդում է՝ պլաստիկ միջամտությունների չի դիմել

17:22 • 04.05.20

Tert.am Life-ը ներկայացրել էր «Կինստագրամ» նախագծից հայտնի դարձած դերասանուհի Դիանա Տոռեսի հարցազրույցը, որի ժամանակ նա վստահեցրել էր, որ պլաստիկ և կոսմետիկ փոփոխությունների երբևէ չի դիմել և իր արտաքինը բնական է։

Հրապարակումից հետո համացանցում տարածվել են նրա՝ տարիներ առաջվա լուսանկարները և քննարկումներ են ծավալվել, որ նա ստում է։

Տարածված լուսանկարների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեցինք Դիանայի հետ։ Նա հրաժարվեց մեկնաբանել՝ լուսանկարներում ի՞նքն է, թե՞ ոչ՝ ասելով․ «Դրանց չեմ անդրադառնա, սակայն կասեմ, որ մարդիկ պետք է մի փոքր ավելի բարի լինեն։ Նախանձն իրականում շատ վատ երևույթ է։ Ես որևէ մեկին պարտավոր չեմ հաշիվ տալ»։

Դերասանուհին ասաց, որ որևէ մեկը տարիների ընթացքում նույնը չի մնում․ «Աղջիկների, կանանց կազմվածքը ընթացքում փոխվում է, արտաքին փոփոխություններ են տեղի ունենում կապած քաշի հետ։ Հիմա, բնական է, որ ես նույնը չեմ, ինչպիսին եղել եմ տարիներ առաջ։ Կա գիրանալու, նիհարելու խնդիր, որի արդյունքում մարդը կարող է փոխվել։ Այսինքն՝ դա նորմալ է, որ ես հիմա ու տարիներ առաջ նույնը չեմ»։

«Նորմալ է, որ ես հիմա ու տարիներ առաջ նույնը չեմ». Դիանա Տոռեսը համացանցում տարածված նկարները չի մեկնաբանում, բայց պնդում է՝ պլաստիկ միջամտությունների չի դիմել