Աթենա Մանուկյանը նոր երգ կներկայացնի
Երիտասարդ երգչուհի Աթենա Մանուկյանը շուտով նոր երգ կներկայացնի: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում և նշել, որ նոր երգը պաշտոնապես կթողարկի մայիսի 15-ին:
Նշենք, որ Աթենան պետք է Հայաստանը ներկայացներ «Եվրատեսիլ 2020» միջազգային մրցույթին, սակայն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մրցույթն այս տարի չեղարկվեց։ Մրցույթի կազմակերպիչները երկրներին ազատ են թողել հաջորդ տարի նույն մասնակցով ներկայանալու կամ նոր մասնակից ընտրելու որոշման հարցում:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը Tert.am Life-ին հայտնել է, որ մասնակցի վերաբերյալ դեռ հստակ որոշում դեռ չկա։ Հանրային հեռուստաընկերությունն ավելի ուշ կորոշի՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն։








