«Միշտ փորձում եմ մարզել իմ մարմինը, ուղեղն ու հոգին». Ծաղկաձորում մեկուսացված Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը մարզվելուց
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին մեկուսացրել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, քանի որ այս փուլում Հայաստան վերադարձող բոլոր մարդկանց մեկուսացնում են:
Լիլիթը պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում մեկուսացումից: Նոր լուսանկարում երգչուհին ցույց է տվել, թե ինչպես է մարզվում:
«Ես միշտ փորձում եմ մարզել իմ մարմինը, ուղեղն ու հոգին»,- լուսանկարին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ Լիլիթը դժվարությամբ վերադարձավ Հայաստան: Ավելի վաղ նա գրել էր. «Հայաստան վերադառնալս արդեն երազումս եմ տեսնում։ Համերգիս համար Ավստրալիայից եկա Բրազիլիա ու անորոշ ժամանակով ստիպված եմ մնալ այստեղ, քանի որ վաղուց չվերթները հանվել են»։








