«Այսօր մեծ ու կարևոր աղջկաս՝ Նարեի ծննդյան օրն է». Սարգիս Գրիգորյանի շնորհավորանքն ավագ դստերը
Այսօր դերասան Սարգիս Գրիգորյանի ավագ դստեր՝ Նարեի տարեդարձն է, ինչի առթիվ Սարգիսն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Այսօր՝ մայիսի 8-ին, իմ մեծ ու կարևոր աղջկաս՝ Նարեի ծննդյան օրն է... Աղջիկս, կյանքը լի է անակնկալներով՝ և՛ լավ, և՛ վատ... Մաղթում եմ, որ այնքան բանական լինես, որ կարողանաս ընտրել ճիշտ ճանապարհը՝ այն ճանապարհը, որն անցնում է սրտով... Սիրում եմ քեզ շատ... Հայրիկ»։
Նշենք, որ Նարեն Սարգսի ավագ դուստրն է առաջին ամուսնությունից։ Երեկ էլ դերասանի և Մանո Գրիգորյանի դստեր՝ Էվայի ծնունդն էր։







