«Անհավատարիմ ընկերները արևային ժամացույցներն են». Մերի Մակարյանի նոր լուսանկարն ու գրառումը
Դերասանուհի Մերի Մակարյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառմամբ անդրադարձել ընկերությանը: Նա մեջբերել է Հիպելի խոսքը.
«Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը»։
Մերին վերջին շրջանում ավելի պասիվ է սոցցանցերում: Դերասանուհին հիմնականում հրապարակումներ է անում դստեր՝ Էլիզայի հետ, որի ծննդից հետո իր կյանքն ամբողջովին փոխվել է:








