Ելակով և կաթնաշոռով դիմակ դեմքի համար և գեղեցիկ լինելու 5 խորհուրդ Լուսինե Թովմասյանից

13:57 • 22.05.20

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը 17 տարեկանից կրում է գեղեցկուհու տիտղոսը։ Լուսինեն ժպիտով նշեց, որ դա և՛ պարտավորեցնող է, և՛ հաճելի։
Գեղեցկուհու տիտղոսակիրը վստահ է, որ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին բազմաթիվ հատկություններ բնորոշում են մարդուն։ «Անկախ ամեն ինչից, գեղեցիկ լինելը կախված է բազմաթիվ ներքին ու արտաքին գործոններից՝ բնավորությունից մինչև շարժուձև, վարք, պահվածք։ Սակայն բնորոշումներ չեմ ուզում և չեմ կարող տալ, թե օրինակ ինչպիսին պետք է լինի աղջիկը, որին կարելի է անվանել գեղեցիկ։ Ինչ էլ թվարկեմ, միանշանակ չի լինելու»,-ասաց Լուսինեն։

Նա Tert.am Life-ի ընթերցողների համար առանձնացրել է ոչ միայն գեղեցիկ լինելու հինգ խորհուրդ, այլև խոսել խնամքի իր սիրելի մոթոդներից մեկի մասին։

Լուսինեն սիրում է տան պայմաներում զբաղվել արտաքին խնամքով և կիրառել սեփական ձեռքերով պատրաստված միջոցները։ Խոսելով գեղեցիկ լինելու իր խորհուրդների մասին՝ նա կարևորեց արտաքին ճիշտ խնամքը, որն ապահովում է դեմքի թարմությունը։



1. Ամենակարևոր նախապայմաններից է առավոտյան և երեկոյան դեմքը լվանալը։

2. Խոնավեցումը պարտադիր է, որը պետք է հաջորդի լվացվելուն։ Որպեսզի մաշկը չջրազրկվի, պետք է ճիշտ խոնավեցում իրականացնել։

3. Չնայած շպարը գեղեցկանալու համար է, կարծում եմ՝ պետք չէ շատ շպարվել։

4. Պետք է դիմակներ դնել։ Տան պայմաններում միշտ էլ հնարավոր է խնամքի համար անհրաժեշտ բաներն անել։ Հատկապես հիմա այդ ամենը շատ հասանելի է։ Հաճախ եմ տանը սնուցող դիմակներ պատրաստում, որոնք դեմքի մաշկի համար շատ արդյունավետ են։ Ընթերցողների համար սեզոնային մի շատ լավ դիմակ կարող եմ ասել, քանի որ հիմա հատապտուղների լավ շրջան է։ Մաշկը սնուցում և օգտակար նյութերով հագեցնում է ելակից ու կաթնաշոռից պատրաստված քսուկը, որն ինքս կիրառում եմ։ Պետք է ելակն ու կաթնաշոռը միասին տրորել, դարձնել միատարր զանգված ու քսել դեմքին։

5. Չենք մոռանում ժպտալու մասին։ Ժպիտը միշտ կարող է գեղեցկացնել և շատ կարևոր է։

Ելակով և կաթնաշոռով դիմակ դեմքի համար և գեղեցիկ լինելու 5 խորհուրդ Լուսինե Թովմասյանից