«Սիրուն Սոնա» հեռուստասերիալն ավարտվում է

13:19 • 28.05.20

ATV հեռուստաընկերության «Սիրուն Սոնա» սերիալը հունիսին կավարտվի։ Այս մասին հայտնել է նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը Ինստագրամի իր էջում։

Ելենան տեսանյութ է հրապարակել նախագծի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ և ցույց տվել, թե ինչպես է վերջինս հուզվել վերջին սերիաներից մեկի նկարահանման ժամանակ։

Անահիտը վստահություն է հայտնել, որ հեռուստադիտողները ևս հուզվելու առիթ կսւնենան։
Հիշեցնենք, որ Շուշաննա Թովմասյանի, Էդգար Իգիթյանի, Նորայր Եղյանի և այլ դերասանների մասնակցությամբ հեռուստասերիալը սկսվել էր տարեսկզբին։

«Սիրուն Սոնա» հեռուստասերիալն ավարտվում է