«Մեծ բան չէր, բայց դժվարությամբ ստացվեց». Գուրգեն Դաբաղյանը` կնոջ 20-ամյակի առթիվ արված անակնկալի և չեղարկված խնջույքի մասին

14:40 • 01.06.20

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինն օրերս նշել է ծննդյան 20-ամյակը: Նա իր օրն անցկացրել է հայրական տանը, քանի որ ՌԴ քաղաքացի է և մոտ դեռ չի կարողանում Ռուսաստանից վերադառնալ Հայաստան:

Tert.am Life-ի հետ զրուցում Գուրգենը ասաց, որ ընտանիքների վերամիավորման հատուկ ծրագրի մասին շատ ուշ են իմացել, որպեսզի կինը գոնե այդպես վերադառնար Հայաստան. «Մինչև իմացանք այդ մասին, ավարտվեց: Առայժմ Հայաստան գալու ոչ մի տարբերակ չկա, դեռ սպասողական վիճակում ենք»:

Գուրգենի խոսքով` ձմեռվանից ծրագրեր էր կազմել` կնոջ ծննդյան օրը անմոռանալի դարձնելու համար, սակայն ամեն բան այլ ընթացք ունեցավ. «Առաջին անգամ Իննան ծննդյան օրը պետք է Հայաստանում նշեր, հոբելյանական տարիք էր` 20-ամյակ: Խնջույք էինք կազմակերպելու, հյուրեր էինք ունենալու նաև արտեկրից: Դեռ մարտից կասկածներ ունինք, որ ամեն ինչ պլանավորվածի պես չի ստացվի, բայց հույս ունեինք, որ համաճարակային իրավիճակը կնահանջի: Ստացվեց այնպես, որ նույնիսկ երկուսով չկարողացանա նշել օրը»:

Ըստ երգչի` Ռուսաստանում կարանտինը շատ ավելի խիստ է։ «Իննան ծննդյան օրը նշել է տանը փակված: Հյուրեր չի ունեցել, միայն իր ընտանիքի անդամներն են եղել: Շատ էր սպասում այդ օրվան ու, իհարկե, մի փոքր տխրեց, բայց այս պայմաններում առավել կարևոր է բոլորիս առողջությունը,-ասաց նա ու հավելեց, որ հասցրել է Իննային անակնկալ մատուցել։ -Ծաղկեփունջ ուղարկեցի, ինչը բավականին բարդ էր: Ռուստաստանում խուսափում էին առաքում իրականացնել: Մեծ բան չէր, բայց դժվարությամբ ստացվեց»:

Երգչից հետաքրքրվեցինք` ինչպես է ազդել հեռավորությունը իր և կնոջ հարաբերությունների վրա. «Քանի որ մինչև ամուսնությունը մոտ մեկ տարի ինտերնետային շփում ենք ունոցել, հեռավորությանն ինչ-որ չափով սովոր էինք: Տարբերությունն այն է, որ նախկինում գնալ-գալու հնարավորություն կար, հիմա` ոչ: Այսպես ինչ-որ չափով վերհիշում ենք այն ընթացքը, երբ դեռ նշանադրված էինք»:




Մարիամ Խաչատրյան

«Մեծ բան չէր, բայց դժվարությամբ ստացվեց». Գուրգեն Դաբաղյանը` կնոջ 20-ամյակի առթիվ արված անակնկալի և չեղարկված խնջույքի մասին