«Արդար չէ Ալեքի հանդեպ». Լուսինե Թովմասյանը` որդու և դստեր ծնունդներին տարբեր կերպ պատրաստվելու մասին

16:36 • 05.06.20

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի որդին` Ալեքը, այսօր դառնում է 10 ամսական։

Լուսինեն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել և անդրադարձել տանը երկրորդ երեխաների հանդեպ տեղի ունեցող «անարդարության» խնդրին։

«Իրականում հիշում եմ` Արիանայի ամսական ծնունդները ինչպես էի նշում: Անպայման տորթ էի պատվիրում ինչ-որ թեմատիկայով, զգեստն էլ անպայման պետք է նույն թեմայով ու համահունչ լիներ, իսկ Ալեքի հետ մի տեսակ շատ ավելի «թեթև» ասեմ, թե «հանգիստ», բայց նման բաների վրա ուշադրություն չեմ դարձնում: Ինքս իմ մեջ ուզում եմ հասկանալ` ինչից է դա. Ալեքը երկրորդ բալի՞կն է (այս տեսակետը շատ ավելի տարածված է), թե՞ ես եմ արդեն մեծացել, և այդ ամեն ինչի հավեսը չունեմ: Բայց հոգու խորքում, միևնույն է, մտածում եմ, որ արդար չէ»,- խոստովանել է նա։


«Արդար չէ Ալեքի հանդեպ». Լուսինե Թովմասյանը` որդու և դստեր ծնունդներին տարբեր կերպ պատրաստվելու մասին