«Հասցրի վարակվել կորոնավիրուսով ու լավանալ». Հովհաննես Դավթյան

14:51 • 06.07.20

Դերասան Հովհաննես Դավթյանը, ով վերջին շրջանում ներկայանում է հումորային սթենդափերով, կորոնավիրուսին նվիրված նոր սթենդափ է ներկայացրել, որում հայտնել է, որ արդեն հասցրել է վարակվել այս հիվանդությամբ և ապաքինվել:

Հոլովակում դերասանը կատակում է, որ վարակման շրջանում տնից դուրս չի եկել, բայց եթե նույնիսկ վարակված չլիներ, տանը կմնար, քանի որ հակահամաճարակային կանոները շատ են:

Թեմայի մասին որևէ մեկնաբանություն տալ դերասանը հրաժարվեց:

«Հասցրի վարակվել կորոնավիրուսով ու լավանալ». Հովհաննես Դավթյան