«Ես շատ երջանիկ կին եմ քո կողքին». Լուսինե Թովմասյանի հուզիչ շնորհավորանքն ամուսնու տարեդարձին

16:26 • 07.07.20

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանի ամուսինը՝ Արթուրը, այսօր տոնում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ Լուսինեն հուզիչ շնոհավորանք է գրել Ինստագրամի իր էջում:

«Այնքան բան ունեմ ասելու քեզ, բայց մյուս կողմից էլ` բոլոր ասելիքներս շատ իմն ու քոնն են... մերն են.... անձնական են: Իսկ դու այն մարդկանցից ես, ով չի սիրում ցույց տալ, էլ ուր մնաց` հանրայնացնել այն, ինչ իմն ու քոնն է... մերն է... անձնական է...:

Ես շատ երջանիկ կին եմ քո կողքին: Ինչ լավ է, որ քեզ ունեմ: Սիրում եմ քեզ: Շնորհավոր Ծնունդդ»,- արխիվային լուսանկարին կից գրել է Լուսինեն: