«Չի ստացվում լինել այն նույն «հիմարիկ» ուրախ աղջիկը». Եվա Ռիվասը ոճային կտրուկ փոփոխությունն ու գրառումը 33-ամյակի առթիվ

18:05 • 14.07.20

Երգչուհի Եվա Ռիվասն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է արել իր 33-ամյակի առթիվ: Վերջերս Եվան նաև ոճային կտրուկ փոփոխություն է արել, որից հետո նրան միանգամից ճանաչելը դժվար է:

«Իմ ծննդյան օրը միշտ գրում էի, որ դեռ չեմ մեծացել: Անհասկանալի էր, թե երբ և ինչպես կմեծանամ, կամ, առհասարակ, կմեծանա՞մ, թե`ոչ: Չգիտեմ՝ դա ինչպես և ինչու եղավ: Արդեն մեկ ամիս է՝ փորձում եմ ինձ համոզել, որ դեռ չեմ մեծացել, բայց արդեն ինքս ինձ չեմ հավատում: Չի ստացվում լինել այն նույն «հիմարիկ» ուրախ աղջիկը, ինչպիսին առաջ էի: Ուրիշ եմ... վերջապես մեծ եմ... անվերադարձ»,-լուսանկարը մակագրել է երգչուհին:

 

«Չի ստացվում լինել այն նույն «հիմարիկ» ուրախ աղջիկը». Եվա Ռիվասը ոճային կտրուկ փոփոխությունն ու գրառումը 33-ամյակի առթիվ