Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի լուսանկարները նորածին դստեր հետ

22:11 • 15.07.20

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ հուլիսի 4-ին ծնվել է դերասան Դավիթ Աղաջանյանի և երգչուհի Աննա Դովլաթյանի առաջնեկը: Զույգն աղջիկ է ունեցել։

Զույգն օրերս փոքրիկի հետ իր հանգիստն է վայելել լողավազանում։ Այսօր Աննան Ինտագրամի իր էջում լուսանկարներ է տեղադրել ամուսնու և դստեր հետ ու մակագրել. «Երջանկության առավելագույն վիճակ»:

Ծնողները դեռ չեն բացահայտում երեխայի անունը։

Դստեր ծննդյան օրն էլ Աննան տեսանյութ էր հրապարակել և մակագրել. «Լույս աշխարհ եկավ մամայի ու պապայի ծաղիկը»:




Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի լուսանկարները նորածին դստեր հետ