«Ստացված անակնկալ էր». Նարեկ Հայկազյանը մեքենա է նվիրել Ծովինար Մարտիրոսյանին
Դերասան Նարեկ Հայկազյանն այսօր մեծ անակնկալ է մատուցել կնոջը` դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանին` նրան ավտոմեքենա նվիրելով: Tert.am Life-ի հետ զրույցում Ծովինարն ասաց, որ մեքենայի մասին չի իմացել:
«Ես թատրոնում էի, երբ գործընկերներս ասացին, որ տնօրենը կանչում է ինչ-որ գործնական հանդիպման: Դուրս եկա ու տեսա, որ ինձ դրսում ավտոմեքենա է սպասում: Պարզվում է` բոլոր գործընկերներս տեղյակ էին, թե Նարեկն ինչ է պատրաստել ինձ համար: Շնորհակալ եմ նրան, իսկապես ստացված անակնկալ էր,- ասաց նա։

Պարզվում է՝ ավտոմեքենա գնելու միտք Ծովինարը վաղուց ուներ․ «Անընդհատ ինչ-որ բան խանգարում էր գնել: Նարեկը երեկ ասաց, որ պետք է էլի սպասեմ՝ մոտ երեք ամիս, բայց, փաստորեն, ստել էր, քանի որ մեքենան արդեն կար, ամեն ինչ կազմակերպված էր: Երեկ տխուր քնեցի, պատկերացում անգամ չունեի, որ նման բան կլինի»:
Ծովինարն ասաց, որ ամուսինն իրեն նվիրել է սպիտա գույնի մեքենա՝ Nissan մակնիշի. «Ես միշտ էլ փոքր մեքենա էի ցանկանում ունենալ, որպեսզի պրակտիկ լինի, հեշտ կարողանամ կայանել: Վարել գիտեմ, ժամանակին դասընթացների եմ գնացել, անցած տարի նաև վարորդական իրավունք եմ ստացել: Դեռ չեմ հասցրել վարել, վաղվանից կվարեմ: Հիմա կկարողանամ հանգիստ երեխաներին դպրոց տանել, աշխատանքի գնալ ու զբաղվել իմ առօրյա գործերով»:

Մարիամ Խաչատրյան







