Հայտնի թուրք դերասանուհի Սոնգյուլ Օդենն ամուսնացել է հայ գործարար Արման Բըչաքչըի հետ

17:50 • 29.07.20

Հայտնի թուրք դերասանուհի Սոնգյուլ Օդենն ամուսնացել է թուրքահայ գործարար Արման Բըչաքչիի (Բիչախչյանի) հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Զույգը հանդիպում էր արդեն 4 տարի և միայն հիմա է որոշել պաշտոնականացնել հարաբերությունները: Ամուսնության համեստ արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում:

Սոնգյուլ Օդենը Թուրքիայում հայտնի հեռուստատեսային և թատրոնի դերասանուհի է: Ամուսնացած է եղել թուրք դերասան Ջանբերք Ուչուջուի հետ, նրանք բաժանվել են 2008 թվականին: Օդենին մեծ հայտնիություն է բերել «Մարգարիտ» սերիալում դերը:

Արման Բըչաքչըն գործունեություն է ծավալում թանկարժեք իրերի բիզնեսում, նա աշխարհահռչակ վարպետ Սևակ Բըչաքչըի ազգականն է: Արմանի հայրը հոգևորական Տեր Զավեն Բիչախչյանն է:

Songül Öden sevgilisi Arman Bıçakçı ile evlendi

Հայտնի թուրք դերասանուհի Սոնգյուլ Օդենն ամուսնացել է հայ գործարար Արման Բըչաքչըի հետ