Հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է

17:03 • 05.08.20

«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» նախագծի նախկին հաղորդավարուհի, «Չեյնջ» սիթքոմի դերասանուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է:

Նա այս մասին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում փոխելով կարգավիճակն ու նշելով, որ արդեն ամուսնացած է: Որպես ամուսնության ամսաթիվ Լիլիթը նշել է օգոստոսի 1-ը:

Նշենք, որ Լիլիթն այդ օրերին Մինսկում էր, իսկ դրան նախորդող օրերին լուսանկարներ էր հրապարակում Բալիից:

Թե ով է Լիլիթի ամուսինը և այլ մանրամասներ Tert.am Life-ն իր ընթերցողներին կհայտնի ավելի ուշ:

 

Հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է