Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա TOGA PARTY
Սեպտեմբերի 19-ին MULTI WELLNESS ակումբի բացօթյա լողավազանում կկայանա Երևանում անցկացվող առաջին TOGA PARTY-ն: Լողավազան բաց երկնքի տակ, DJ-ներ, հունական մշակույթ և հանդերձանք:
Այս միջոցառմանը հյուրերը կհավաքվեն՝ հիշարժան դարձնելու և հրաժեշտ տալու թավշյա, արևոտ սեզոնին:
Ի՞նչ է Տոգան. «Տոգա Փարթի»
Եթե Դուք գոնե մեկ անգամ ցանկացել եք լինել հունական աստվածների կերպարում, ապա այս միջոցառումը Ձեզ համար է:

Տոգան Հին Հռոմեացիների վերնահագուստ է՝ թիկնոցի տեսակ։ «Տոգա փարթին» թեմատիկ երեկույթների ամենահին ավանդույթներից է և մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում: Այն հիմնված է հունական և հռոմեական դիցաբանության վրա: «Տոգա փարթիների» արմատները գալիս են 18-րդ դարից, երբ մարդիկ հռոմեական զգեստներով երեկույթներ էին կազմակերպում: Ժամանակակից «Տոգա փարթին» երեկույթ է, որը նմանեցվում է Հին Հռոմում տեղի ունեցած լեգենդար և իրենց տեսակով տարբերվող երեկույթներին` խմիչքի, կերակուրների տեսականիով և բազմաթիվ զվարճալի խաղերով:
MIDNIGHTPASTAEVENTS -ի հետ համատեղ MULTI WELLNESS –ում անցկացվող TOGA PARTY-ում մուտքը միայն Տոգայով է:
Իսկ որտեղի՞ց գնել «Տոգա» հարցի պատասխանը շատ պարզ է, գնել պետք չէ. անկողնու պարագաները կարող են լինել Տոգա պատրաստելու իդեալական միջոց: Հարկավոր է վերցնել սավան, համոզվել, որ այն բավականաչափ մեծ է. Տոգան մի քանի անգամ պտտեցնելով պետք է ծածկի ուսից մինչև կոճը: Սավան, մի քանի կապ և Տոգան պատրաստ է: Տոգայի տակից կարելի է հագնել շապիկ կամ ներքնազգեստ:

Այդուամենայնիվ, շաբաթ օրը MULTI WELLNESS ակուբի մուտքի մոտ կլինեն սահմանափակ քանակությաբ Տոգաներ:
Տոգա Փարթին առաջին անգամ անցկացվել է 1950-ականներին: Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենամեծ «Տոգա փարթիին» մասնակցել է 3700 մարդ:
Սեպտեմբերի նախավերջին շաբաթ օրը անցկացվող TOGA PARTY-ում լավագույն TOGA-ով կերպարանափոխված 2 մասնակիցներին` աղջիկ և տղա, սպասվում է հատուկ նվեր MULTI WELLNESS ակուբի կողմից:
TOGA PARTY-ի ժամանակ կլինի հատուկ պաստայի հյուրասիրություն Հռոմից ժամանած շեֆ խոհարարներից՝ Դուչիոյից և Ռինոյից։ Օրը լիարժեք կդարձնի կոկտեյլի հյուրասիրությունը, իսկ ժամը 20-ից մինչև կեսգիշեր էլեկտրոնային երաժշտությունը կապահովեն օրվա հրավիրված DJ-ները (Leo Aniram և Vahagn Martirosian):
Ինչպես ճիշտ կապել Տոգան և առհասարակ «TOGA PARTY»-ի մասին մանրամասն՝ միջոցառման ֆեյսբուքի էջում:




Լրագրող՝ Լուսինե Զարայելյան







