Հայաստանում տեղի ունեցավ առաջին «Տոգա փարթին»
Հունական աստվածները ոչ թե Օլիմպոսում, այլ Երևանի սրտում, ավելի կոնկրետ՝ Multi Wellness ակումբի բացօթյա լողավազանում: Սեպտեմբերի 19-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Տոգա փարթի», որտեղ հյուրերի մուտքը բացառապես տոգաներով էր:
Ֆանտաստիկ, թաց, գեղեցիկ. այսպես նկարագրեց միջոցառումը բլոգեր Անդոն:
«Այս դրես-կոդով ասես Հռոմում լինեմ: Multi Wellness-ում կազմակերպված միջոցառումները միշտ բարձր մակարդակով են անցկացվում, ամեն ինչ որակով է, մաքուր և, իհարկե, ապահով: «Տոգա փարթի»- ով մենք հրաժեշտ ենք տալիս թավշյա սեզոնին: Լողավազան, խաղող, գինի, հաճելի միջավայր. էլ ի՞նչ է հարկավոր լավ հանգստի համար»,- ասաց նա:

Տոգան, որը թեմատիկ երեկոյի հիմքն էր, հին հռոմեացիների վերնահագուստն է՝ թիկնոցի տեսակ։ «Տոգա փարթի»-ն թեմատիկ երեկույթների ամենահին ավանդույթներից է և մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում: Այն հիմնված է հունական և հռոմեական դիցաբանության վրա:
Multi Wellness ակումբի մարկետինգի բաժնի ղեկավարի խոսքով՝ «Տոգա փարթի»-ներ անցկացվում են Եվրոպայի բոլոր քաղաքներում ամեն տարի՝ լողավազանային սեզոնի բացման և փակման ժամանակ:
«Մենք սկսեցինք փակումով, բայց հուսանք՝ բացումն էլ նույն կերպ կլինի: Միջոցառման հանդեպ հետաքրքրությունը մեծ էր թե՛ ակումբի անդամների, թե՛ հյուրերի կողմից: Սա նոր մոտեցում է ավանդական pool party-ներին: Կարանտինի պատճառով երևանցիները հնարավորություն չունեցան գնալ արտասահման՝ հանգստանալու: Բացօթյա լողավազանը և այսպիսի միջոցառումները կլրացնեն այդ բացը»,- ասաց Multi Wellness ակումբի մարկետինգի բաժնի ղեկավար Գայանե Մանուկյանը:
MIDNIGHTPASTAEVENTS–ի հետ համատեղ Multi Wellness-ում անցկացվող «Տոգա փարթի»-ում մուտքը միայն տոգայով էր: Հյուրերը ակումբի կողմից հյուրասիրություն վայելեցին՝ կոկտեյլներ և հատուկ պաստա Հռոմից ժամանած շեֆ խոհարարներից՝ Դուչիոյից և Ռինոյից:

Երևանում կայացած «Տոգա փարթին» նման էր Հին Հռոմում տեղի ունեցած լեգենդար և իրենց տեսակով տարբերվող երեկույթներին` խմիչքի, կերակուրների տեսականիով և բազմաթիվ զվարճանքներով: Գերակշռում էին սպիտակ, ավանդական տոգաները, սակայն Just Black բրենդը ներկայացավ գեղեցիկ ու տարբերվող` սև տոգաներով:
«Ամեն ուրբաթ և շաբաթ մեր հյուրերի և ակումբի հաճախորդների համար կազմակերպում ենք միջոցառում, որը կօգնի լիցքաթափվել և հավաքել էներգիա գալիք աշխատանքային շաբաթվա համար: Այս անգամ շեղվեցինք ավանդական ձևաչափից՝ միջոցառումն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Պարզվեց, որ այս ձևաչափը շատերին է հետաքրքրում: Բացօթյա լողավազանը կգործի մինչև հոկտեմբերի սկիզբ»,- ասաց Multi Wellness ակումբի գործադիր տնօրեն Իշխան Սեդրակյանը:
Ժամը 20:00-ից մինչև կեսգիշեր «Տոգա փարթի»-ի էլեկտրոնային երաժշտությունը ապահովեցին հրավիրված DJ-ները (Leo Aniram և Vahagn Martirosian), իսկ լավագույն տոգայով կերպարանափոխված 2 մասնակից` աղջիկ և տղա, ստացան նվեր քարտ Multi Wellness ակումբի կողմից:

















Լուսինե Զարայելյան







