Քիմը 1 մլն դոլար նվիրաբերեց, Քլոեն և Քորթնին դիմել են նվիրատվություն անելու կոչով

01:07 • 11.10.20

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին: Նա հայտնել է, որ Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացնելու է 1 միլիոն դոլար:

Համահայկական դրամահավաքին միանալու կոչով իրենց լսարաններին դիմել են նաև Քորթնի և Քլոե Քարդաշյանները: 

Քույրերն իրենց լսարանին կոչ են արել մասնակցել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

««Հայաստան» հիմնադրամի այսօրվա դրամահավաքը ուղղակիորեն կօգնի տուժածներին սննդի, կացարանի և բժշկական օգնության հարցում: Միացեք ինձ՝ աջակցելու հիմնադրամին՝ լինի դա իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլլար նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»,- նշել է Քորթնին:

Իր հերթին՝ Քլոեն կոչով տեսանյութին կից գրել է. «Սա շատ դժվար ժամանակաշրջան է Հայաստանի և Արցախի համար: Ես այսօր այստեղ եմ ՝ ձայնս բարձրացնելու, որպեսզի մարդիկ սնունդ, ապաստան և բժշկական օգնություն ստանան: Հիմնադրամն աշխատում է անմիջապես նրանց հետ, ովքեր տուժել են այս ճգնաժամից: Որպես մայրիկ՝ ինձ համար հատկապես կարևոր է մտածել երեխաների մասին, ինչ են նրանք զգում և տեսնում հիմա: Իմ մտքերն ու աղոթքները երեխաների և նրանց ընտանիքների՝ համարձակ տղամարդկանց և կանանց մասին են: Միացեք ինձ՝ աջակցելու հիմնադրամին՝ լինի դա սոցիալական իրազեկում տարածելով, թե ընդամենը 1 դոլար նվիրաբերելով: Մենք բոլորս միասին մեկ գլոբալ հայ ազգի մաս ենք կազմում»:

 

Քիմը 1 մլն դոլար նվիրաբերեց, Քլոեն և Քորթնին դիմել են նվիրատվություն անելու կոչով