«Չնայած ամեն ինչ գիտակցում եմ, բայց նստած ոռնում եմ». ռազմաճակատում զոհվել է Վաչե Թովմասյանի ընկեը

23:13 • 13.10.20

Ռազմաճակատում զոհվել է դերասան Վաչե Թովմասյանի ընկերը:

Նա լուսանկար է հրապարակել և մակագրել. «Անմահացավ ընկերս: Մեր Սուրբ Հայրենիքը պաշտպանելիս հերոսբար զոհվեց թշնամու մահաբեր արկից: Հենց առաջին օրվանից Արամս կամավոր առաջնագիծ մեկնեց , ես էլ ճանապարհել եմ... ու հիմա չնայած սաղ գիտակցում եմ, բայց ոռնում եմ նստած: Աստված հոգիդ լույս դարձնի, Յոժս: Ննջիր խաղաղությամբ, իմ հերոս ընկեր»: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 532 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

«Չնայած ամեն ինչ գիտակցում եմ, բայց նստած ոռնում եմ». ռազմաճակատում զոհվել է Վաչե Թովմասյանի ընկեը