«Երաժիշտներն Արցախի համար» առցանց միջոցառման ընթացքում հավաքված 3 մլն դոլարը կկրնապատկվի և 6 մլն դոլար կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին
«Երաժիշտներն Արցախի համար» առցանց միջոցառման ընթացքում հավաքվել է 3 մլն դոլար, որը կկրնապատկվի և 6 մլն դոլարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Նախաձեռնության ու մեկ գաղափարի շուրջ էին միավորվել համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ` դաշնակահար Տիգրան Համասյանը, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, երգիչ Սեպուհ Սիմոնյանը, ջութակահար Արա Մալիկյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, ամերիկացի երաժիշտ Թոմ Մորելլոն, իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆարհանին, բրազիլացի երգիչ Ռոդրիգո Ամարանտեն, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի դուստրը` Տատիանա Սպիվակովան և ուրիշներ:







