Իսկ ի՞նչ է ուզում տղամարդը․ ինքնատիպ նվերներ Հունվարի 28-ի կապակցությամբ
«Եթե տղամարդը Ձեզ դուր է գալիս, ցույց տվեք նրան, թե ինչի եք ընդունակ»։
ԽՍՀՄ կինոյի և թատրոնի դերասանուհի Ֆայինա Ռանևսկայի այս խոսքերն իրականություն դարձնելու ճիշտ ժամանակն է:
Հունվարի 28-ին ընդառաջ փորձեք օգտագործել ողջ երևակայությունը և Ձեր սիրելի տղամարդկանց նվիրել անդիմադրելի զգացմունքներ:
Իսկ ի՞նչ է ուզում տղամարդը
Մարդկության պատմության ընթացքում տղամարդու պահանջմունքների կարծրատիպերը փոխվել են:
Հռոմեական կայսրության պետական և զինվորական գործիչ Ստիլիքոնը (մթա.359-408) վստահ էր, որ տղամարդու համար լավագույն նվերը թշնամու հոսող արյունն է, որի միջոցով մարտիկը կենարար ուժ է ստանում: Վերածննդի դարաշրջանը մեզ պարգևեց տղամարդու կերպարի մեկ այլ դիտանկյուն:
Անվերջանալի պատերազմների և արյունահեղությունների մասնակից տղամարդը, առնականությանը զուգահեռ, ուշադրություն դարձրեց նրբագեղությանը և գեղեցիկին: Ֆրանսիական Գրասսե քաղաքում, որտեղ ստեղծվել են առաջին օծանելիքները, կանայք իրենց սիրելի տղամարդկանց համար անուշաբույր եթերային յուղեր էին պատրաստում:
Այժմ մեր սիրելի կանայք շատ ավելի հեշտությամբ կարող են նվեր ընտրել ժամանակակից տղամարդուն:
Օծանելիք
.png?1611645810779)
Սափրվելու միջոց, փողկապ կամ գուլպա գնելու մասին պետք էլ չէ մտածել: Իսկ ահա օծանելիքն այն նվերն է, որը դուրս է ժամանակի անիվից: Եթե գիտեք տղամարդու նախասիրությունները և ճաշակը, ապա օծանելիքը հենց այն նվերն է, որը չպետք է վրիպի Ձեր ուշադրությունից:
Վերջին ամիսների ամենաթրենդային բույրերն են ՝ Gentelmen Only Intense (Givenchy), L’ Homme Ideal Guerlain և Bleu de Chanel օծանելիքները:
VR ակնոցներ

VR-ի (վիրտուալ իրականություն) ստեղծմամբ տղամարդիկ կարող են զարկ տալ իրենց երևակայությանը՝ առանց բազկաթոռից վեր կենալու:
Xiaomi ընկերության Mi Play ակնոցները դուր կգան նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրված տղամարդկանց:
Կորոնավիրուսի համավարակը շատերին զրկեց ճամփորդելու հնարավորությունից, ուրեմն ինչու՞ դա չանել արհեստական իրականության շնորհիվ: Միայն թե չմոռանաք այս ակնոցների հետ միասին Ձեր սիրելիին արևայրուքի դեմ քսուք և լայնեզր գլխարկ նվիրել:
Սպորտային թևնոց

Հայտնի գիտնական և ֆուտուրիստ Ժակ Ֆրեսկոն «Նայելով առաջ» գրքում նկարագրում է արդի հասարակաության խութերը և կարծրատիպերը:
Նրա կարծիքով, մենք վերածվել ենք անդադար աշխատող ռոբոտների, ովքեր հեռացել են իրենց սկզբնաղբյուրից՝ բնությունից: Ամենօրյա վազքը, գումար հայթհայթելու մոլուցքը շատերիս ստիպում է գնալ անպատկերացնելի քայլերի և չմտածել սեփական առողջության մասին:
Xiaomi Smart band 5-ն այն նվերն է, որը տղամարդուն հնարավորություն կտա հետևել սեփական առողջությանը և լավ մարզավիճակում մնալ: Այս սարքերը ամրացվում են դաստակի հատվածում և տեղեկություն են հավաքում սրտի աշխատանքի, օգտագործած էներգիայի և օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը ապահովող այլ տվյալների մասին:
Այս փոքրիկ սարքերի հետ Ձեր վազքն ավելի առողջարար և նպատակային կլինի: Հիշեք, որ մեծ հաղթանակների հասնելու համար, երբեմն պետք է կանգ առնել, ազատ շունչ քաշել և նոր ուժերով սլանալ առաջ:
Տաքացվող ծխախոտի համակարգ

Խոսեցինք առաջ շարժվելու և ազատ շունչ քաշելու մասին, ուրեմն ճիշտ ժամանակն է դիմել տաքացվող ծխախոտի համակարգի օգնությանը: Այստեղ ծխախոտը ոչ թե այրվում, այլ տաքացվում է: Դրա շնորհիվ նիկոտինն արտադրվում է առանց կրակի, ծխի և մոխրի:
Այրման բացակայությունը զգալիորեն նվազեցնում է վնասակար քիմիական նյութերի արտադրությունը: Բացի այդ, կարող եք մոռանալ պասիվ ծխելու վտանգի մասին, քանի որ IQOS-ի հետ այն Ձեզ չի սպառնում:
Եթե նա արդեն օգտագործում է IQOS 3 DUO-ն, ապա կարող եք դիտարկել առաջարկվող տարատեսակ աքսեսուարները՝ պաշտպանիչ, մեքենայի կամ գրասենյակի համար:
Այսպիսով, կարող եք վստահ լինել՝ սովորական ծխախոտն անցյալում է, իսկ IQOS-ն՝ առջևում:
Մերսող սարք
.png?1611645891732)
Աշխատանքային ծանր օրվա վերջում մեր պրկված մկաններին մերսում է անհրաժեշտ:
Generies-ը ոչ միայն մերսում է իրականացնում, այլև տաքացնում է մարմինը՝ նպաստելով բջջային նյութափոխանակության լավացմանը:
Այս սարքի միջոցով Ձեր սիրելին կկարողանա վերականգնել ուժերը և պահպանել բարձր տրամադրությունը:







