Լուսինե Թովմասյանի և ամուսնու ընտանեկան լուսանկարները ձմեռային հանգստից
«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն ամուսնու՝ Արթուրի և երկու երեխանների՝ Արիանայի և Ալեքի հետ վայելում է ձմեռային հանգիստը։
Լուսինեն հետևորդների հետ կիսվել է ընտանեկան լուսանկարներով և գրել․ «Ամենաթանկ պահերը»։
Գեղեցկուհու տիտղոսակիրը միշտ նշում է, որ ինքն ու ամուսինը շատ են սիրում ձմեռային հանգիստ։ Նրանք հաճախ են զբաղվում դահուկասահքով։












