«Իմ գանձեր»․ Մենչի շնորհավորանքն իր զույգ երեխաների տարեդարձին
Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի` Մենչի երկվորյակ երեխաները` Մարիան և Աշոտը, այսօր դարձել են 13 տարեկան։
«Իմ գանձեր, իմ զույգ բալիկներ, շնորհավոր ձեր 13–ամյակը։ Ապրեք առողջ և խաղաղ, սովորեք, որ պիտանի լինեք հայերին և Հայաստանին»,– այս առիթով գրել է Մենչը՝՝ հրապարակելով երեխաների լուսանկարները։
Ավելի վաղ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասել էր, որ փոքրիկները փոխել են իր կյանքում ամեն ինչ։
«Շատ մեծ պատասխանատվություն էր, որովհետև միանգամից բազմազավակ հայրիկ դարձա։ Երբ իմացա, որ զույգ եմ ունենալու, շատ երջանկացա»,– պատմել էր Մենչը։








