Kwisty Fashion Studio-ի շքեղ նորաձևության ցուցադրությունն ու հայտնի հյուրերը
Փոքր Միլան՝ Հայաստանում: Նորաձևության ցուցադրությանը բնորոշ շքեղությամբ ներկաներին դիմավորում է շքեղ հյուրասիրությունն ու զարդարված բեմահարթակը: Սրահում հորդորում են չպահել հեռախոսները, այլ ֆիքսել նորաձության աշխարհում այս հետաքրքիր ու յուրօրինակ իրադարձությունը:
KWISTY Fashion Studio-ն, հավատարիմ լինելով իր սկզբունքին, այս տարի ևս կազմակերպեց բարեգործական շքեղ երեկո և ցուցադրություն, որի հասույթը տրամադրելու է Գավառի մանկատանը: Ի դեպ, միջոցառման գլխավոր մասնակիցներին`Kwisty նորաձևության դպրոցի մոդելներին ցուցադրությանը միացել էին Գավառի մանկատան սաները:
Օրն անակնկալներով լի էր. միջոցառման համն ապահովում էր «Արմենիա վայնը»՝ իր գինու հյուրասիրությամբ: Միջոցառումը վարեց հաղորդավար և հայտնի դերասան Սուրեն Առուստամյանը:

Նորաձության ցուցադրությունից 1 ժամ առաջ կայացավ Kwisty «Exotic» և Kwisty «Magnet» օծանելիքների շնորհանդեսը:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Kwisty 2 սպորտային և Kwisty կաշվե հավաքածուները՝ նախատեսված մեծերի և փոքրերի համար։ Ցուցադրությունները ընթացան սաքսոֆոնի նվագակցությամբ:
«Այսօր ներկայացված է 100 լուք: Ցանկացողները հենց տեղում կարող են գնել հավանած հագուստը 20 % զեղչով: Նորաձության ցուցադրությանը ներկա է մոտ 400 հյուր, նրանց համար շոուի վերջում պատրաստել ենք անակնկալ՝ 8 խաղարկություն՝ հանգստի ուղեգրից մինչև 5 միլիոն դրամ արժողությամբ նվեր»,- ասաց դիզայներ Քրիստինե Գրիգորյանը:
Ինչպես արդեն նշեցինք` օծանելիքից ու հագուստի արտադրամասից զատ Kwisty-ն ունի նաև նորաձևության դպրոց, որտեղ սովորում են 3-26 տարեկան տղաներ և աղջիկներ: Մոդելինգով հետարքրքրվողների համար նշենք, որ Kwisty Fashion Studio-ն այս պահին ևս կատարում է ընդունելություն:




































Հեղինակ՝ Լուսինե Զարայելյան
Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի







