Երևանում Գինու օրեր են. ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում երեկ և այսօր անցկացվում են Գինու օրերը` Սարյան փողոցի երկայնքով կյանքը եռում է։ Այս տարի փառատոնն ընդլայնել է տարածքը` հասնելով նաև Թումանյան և Մոսկովյան փողոցներ։
Tert.am Life-ը ներկայացնում է միջոցառման ֆոտոշարքը։
Գինու օրերը քաղաքի ամենասպասված իրադարձություններից է, սակայն այս տարի հասարակությունը երկու թևի է բաժանվել. մի մասն ուրախ ու հրաշալի ժամանց է անցկացրել Սարյան փողոցում, մյուս մասը դատապարտում է հետպատերազմական Հայաստանում նման մասշտաբի միջոցառում կազմակերպելը։
«Երևանի գինու օրերն» այս տարի կազմակերպվել է 1 տարցա ընդմիջումից հետո. նախորդ տարի այն չկայացավ պայմանավորված COVID-19-ի սահմանափակումներով։
Կազմակերպիչները միշտ նշում են, որ այն կարևոր է զբոսաշրջիկներին գրավելու առումով, հարթակ է տուրիզմի և գինեգործության շփման համար։
































Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի







