Սիլվա Հակոբյանի դստեր մկրտության խնջույքը, ընտրված տորթն ու երգչուհու երկրորդ հղիության մասին քննարկումները

12:17 • 24.07.21

EXCLUSIVE

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երեկ երգչուհի Սիլվա Հակոբյանի և ամուսնու՝ Նորայր Մանուկյանի դստեր՝ Միլայի մկրտությունն էր և ներկայացրել եկեղեցու արարողության լուսանկարները։

Սիլվան օրվա լուսաբանումը վստահել է Tert.am Life–ին:

Փոքրիկի կնքահայրը Ռուսաստանում հայտնի ազգությամբ հայ վարսահարդար, Վարսահարդարման արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտն է։

Մկրտության արարողությունից հետո ամուսինները խնջույք են կազմակերպել Երևանի ռեստորաններից մեկում, որին ևս ներկա ենք գտնվել և ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագները:

Խնջույքի ընթացքում եկել են նաև մուլտհերոսներ, որոնք ուրախացրել են ոչ միայն երեխաներին, այլև մեծերին:

Սիլվան մանրակրկիտ է մոտեցել տորթի, դեկորների ընտրությանը: Օրվա համար ընտրված է եղել սպիտակ գույնը, Սիլվան և Միլան սպիտակ զգեստով են եղել:

Երգչուհին պատմեց, որ Միլային զգեստ հագցնելը բավականին բարդ էր. «Միլան հրաժարվում է զգեստ հագնել։ Մամայի մանկությունն է կրկնում. ես էլ զգեստ հագնել չէի սիրում, ինձ մաուգլի էին ասում։ Եկեղեցում էլ Միլան շատ անհանգիստ էր, մի քիչ «ծեծեց» քահանային և կնքահորը։) Ռեստորանում ավելի հանգիստ էր, ուրախացավ, հետո քնեց, արթնացավ»։

Սիլվան 2 զգեստ է հագել օրվա ընթացքում, առաջին զգեստը քննարկումների է տեղիք է տվել, թե նա պատրաստվում է կրկին մայր դառնալ։

«Նման բան չկա: Այդպիսի տպավորություն է ստեղծվել զգեստիս և ռակուրս պատճառով»,- պարզաբանեց նա:

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Սիլվա Հակոբյանի դստեր մկրտության խնջույքը, ընտրված տորթն ու երգչուհու երկրորդ հղիության մասին քննարկումները