Վաճառքի կհանվի արքայադուստր Դիանայի հարսանիքից 40 տարի անց պահպանված տորթի կտոր

13:48 • 29.07.21

Մեծ Բրիտանիայում օգոստոսի 11-ին աճուրդի կհանվի արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը, հաղորդում է BBC-ն։

40 տարի առաջ ամուսնացած թագավորական զույգի 5 հարկանի տորթի կտորը նախատեսվում է վաճառել գրեթե 700 դոլարով։

«Խորհուրդ չէի տա ուտել, բայց ուշագրավ է, որ 40 տարի անց այն պահպանվել է»,- հայտնել է աճուրդավար Քրիս Օլբերը։

Տորթի 17 սմ երկարությամբ և 18 սմ լայնությամբ կտորը զարդարված է կարմիր, կապույտ և ոսկեգույն թագավորական զինանշանով։

Նշվում է, տորթի կտորը 1981-ի հարսանեկան արարողությունից հետո պահել է թագավորական տան աշխատակցուհիներից մեկը։

Վաճառքի կհանվի արքայադուստր Դիանայի հարսանիքից 40 տարի անց պահպանված տորթի կտոր