Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի շքեղ հանգիստը Մալդիվյան կղզիներում

15:17 • 23.08.21

Դերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս օրերին վայելում են իրենց հանգիստը։

Զույգն ընտրել է Մալդիվյան կղզիները, որտեղից Դավիթն ու Աննան պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում սոցցանցային իրենց էջերում։

Նրանք ոչ միայն իրենց լուսանկարներն են հրապարակում, այլև ցույց են տալիս միջավայրը և հանգստի շքեղ պայմանները։

Ի դեպ, մի քանի օրից՝ օգոստոսի 25–ին, զույգը կտոնի ամուսնության 3–ամյակը։ Նրանց դուստրը՝ Կարինան, արդեն 1 տարեկան է։

Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի շքեղ հանգիստը Մալդիվյան կղզիներում