Ինեկոբանկի նոր՝ ամենահաս paylater ծառայությունը կօգնի վայելել պահը, քանի որ վճարումը կսպասի
Buy now, pay later, այսինքն` գնիր հիմա, վճարիր հետո. Ինեկոբանկն առաջարկում է նոր ծառայություն իր հաճախորդների համար, որն ամբողջ աշխարհում հայտնի BNPL վճարման մշակույթի ներդնումն է Հայաստանում։
Ինեկոբանկի paylater ծառայությունը հնարավորություն է տալիս գնումներ կատարել հիմա և վճարել դրանց դիմաց մաս-մաս՝ 3-6 ամսվա ընթացքում՝ առանց հավելյալ վճարների։
Tert.am Life–ը ներկա է եղել նոր ծառայության շնորհանդեսին և ներկայացնում է մանրամասները։
Այս ամենի մասին ավելի պարզ բացատրում է սիրված հաղորդավար, արդեն նաև Ինեկոբանկի սիրված հաճախորդ, «Արմքոմեդիի» Սերգեյը. «Ասես, հարազատ քեռիս լինի, որին ասում եմ․ «Քեռի, կլինի՞ հիմա վերցնեմ էս կոշիկները, վճարեմ մեկ ամսից»: Քեռին էլ պատասխանի․ «Իհարկե, բալես կարող ես նույնիսկ վեց ամսվա ընթացքում վերադարձնել»: Այ սենց քեռի ծրագիր»:
Սիրված հաճախորդի նշած փաղաքշական «Քեռի» ծրագիրը կոչվում է paylater, այն հասանելի է InecoMobile հավելվածում, վճարումը կատարվում է QR կոդով` անհպում եղանակով, հեշտ, արագ և առանց հավելյալ գործողությունների։

Գնումների ֆինանսավորման առաջատար բանկի նոր պրոդուկտի շնորհանդեսը վարում էր դերասանուհի, մանեքենուհի Աննա Գրիգորյանը, որն էլ նոր ծրագիրը համեմատեց լավ ընկերոջ հետ, որին հնարավոր է անկաշկանդ դիմել ցանկացած պահի և պարտքով փող վերցնել:
Ինեկոբանկն այս քայլով ցանկանում է նոր մշակույթ մտցնել Հայաստանի գնումների ոլորտում` տուրիզմից մինչև կրթություն, բանկի ուշադրության կենտրոնում է հատկապես բիզնեսի զարգացումը:
Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանն էլ պարզաբանեց, որ միջազգային շուկաներում այն գործարարները, որոնք վճարում են կատարում BNPL-ի միջոցով, կարող են արձանագրել 20-30% ընդհուպ մինչև 50% վաճառքների աճ:
Ծառայությունն արդեն հասանելի է InecoMobile-ում, հաճախորդներն ուղղակի պետք է թարմացնեն հավելվածը և մի քանի պարզ քայլից հետո արդեն հասանելի կլինի գնումների համար տրամադրվող գումարը:
Եթե ինչ-որ պատճառով հաճախորդը չի կարող ժամանակին վճարել իր պարտավորությունը, ունի վճարումը հետաձգելու երկու հնարավորություն:
Մանրամասները` տեսանյութում:
Հասմիկ Առաքելյան







