«Դուք վիրտուոզ երաժի՞շտ եք, ես՝ հրաշագործ կոսմոտելոգ. մեզ միավորում է աշխատասիրությունը». Լիլիթ Դավթյան

17:31 • 17.12.21

Լիլիթ Դավթյանը, որը հայտնի է, որպես Mylips կոսմետոլոգիական ընկերության հիմնադիր, Հայաստան տեղափոխվեց 10 տարի առաջ և ժամանակի հետ իր ուրույն տեղը գտավ այս ոլորտում։ Հայ աղջիկներից շատերի շուրթերի ձևի հեղնակը հենց նա է, շոու բիզնեսի դեմքերից շատերի հետ էլ է աշխատում, բայց այդ մասին լռում է․ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, հատկապես, որ նրա հաճախորդներից շատերը հետո ասում ե, որ իրենց շուրթերը բնական են :)

Tert.am Life–ը Լիլիթի հետ հետաքրքիր զրույց է ունեցել ժամանակի ամենապահանջված միջամտություններից մեկի՝ շուրթերի ծավալի մեծացման և կոսմետոլոգիական ծառայությունների մասին։

Լիլիթ Դավթյանի ձեռագիրը

Լիլիթիի ձեռագիրն արդեն ճանաչելի է շուկայում։ Նա նկատեց, որ իր մոտ միշտ մեծ հերթեր են․ մարդիկ մեկ–մեկուկես ամիս առաջ են հերթագրվում բժշկուհու մոտ շուրթերի ներարկում անելու համար։

«Շատ մասնագետներ շուրթերն անում են 10  րոպեում, ես աշխատում եմ շուրթերի գեղեցկության հետ 30-50 րոպեում։ Գուցե դանդաղ է, բայց երաշխավորված որակ եմ ապահովում։ Առանձին դեպքերում կարող է տևել նույնիսկ մեկուկես ժամ՝ կախված շուրթի տիպից։ Եթե հասկանում եմ, որ բարդ տիպի հետ գործ ունեմ, ժամանակը կանգ է առնում՝ անկախ նրանից, թե ժամը քանիսն է և որքան մարդ է ինձ սպասում։ Ինձ համար կարևոր է աշխատանքը լիարժեք անելը»,– ասաց նա։

Նա հիշում է, որ 10 տարի առաջ, երբ եկավ Հայաստան, բիզնես մտադրություններ չուներ։ «Ես չէի գալիս բիզնես սկսելու, պարզապես շատ եմ սիրում Հայաստանը, ուզում էի այստեղ ապրել։ Ինքնաբերաբար ստեղծվեց իմ բիզնեսը, որը զարգացավ։ Երբ սիրում ես մասնագիտությունդ, այն դառնում է բիզնես, թեև այն հեշտ չէ։ Այս ոլորտում հաջողելու համար շատ կարևոր է ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև գեղեցիկը տեսնելու ունակությունը։ Ես իմ մասնագիտության «հիվանդ» եմ, դրա համար չեմ զգում բարդությունը։ Առհասարակ ասում են՝ վիրտուոզ երաժիշտ, ես ասում եմ՝ դուք վիրտուոզ երաժի՞շտ եք, ես՝ հրաշագործ կոսմոտելոգ. մեզ միավորում է աշխատասիրությունը»,– ասաց նա։

Թանկից  էժանը չկա․ էժան նյութը կրկնակի թանկ է նստում

Լավ արդյունք ունենալու համար մասնագիտական հմտությունից բացի շատ կարևոր է նյութը, որը ներարկվում է։ Բժշկուհու խոսքով՝ շուկայում կան տարբեր տեսակի նյութեր, նույն նյութի օրիգինալ և կեղծ տարբերակները, ինչի արդյունքում էլ լինում են գնագոյացման մեծ տատանումները։

Լիլիթի խոսքով՝ ինքն աշխատում է միայն պաշտոնական  ներկայացուցիչների հետ, որոնցից նյութ ձեռք բերելու համար անհրաժեշտ է համապատասխան սերտիֆիկատ։

«Ինձ մոտ գալիս են մարդիկ, որոնք գիտեն, որ թանկից էժանը չկա։ Երբեմն, գալիս են մարդիկ, որոնք վճարել են էժան, հետո գումար են տվել, որպեսզի զրոյացնեն ներարկված նյութը և կարողանան գալ ինձ մոտ։ Ստացվում է՝ գնալով դեպի էժանը՝ կրկնակի ծախսեցին»,– ասաց բժշկուհին։

Լիլիթը պահանջկոտ է, ասում է՝ կարող է հրաժարվել պացիենտի հետ աշխատել, եթե վերջինը չհետևի իր խորհուրդներին․ «Եթե սխալ ներարկված ֆիլլեր է, ես ասում եմ, որ պետք է չեզոքացնել, հետո ես կաշխատեմ։ Այլ բժշկի մոտ գուցե հրաժարվեն դա անել, իմ դեպքում համաձայնում են։ Եթե չհամաձայնեն, ես չեմ աշխատի, որովհետև հենց սրա արդյունքն է, որ երբևէ չի եղել, որ իմ պացիենտն իմ  արած աշխատանքից դժգոհ մնամ»։

Կարելի է ունենալ մեծ և գեղեցիկ շուրթեր, եթե աշխատանքը գրագետ լինի

Էսթետիկ միջամտության դեպքում բժշկի աշխատանքի որակն ուղիղ համետական է հաճախորդի ճաշակին։ Ըստ Լիլիթի ՝ ինքը կարողանում է պացիենտին տանել իր ուզած ուղղությամբ։ Այս դեպքում էլ գոյություն ունի նորաձևություն, որին ինքը  հետևում է, ըստ այդմ, խորհուրդ է տալիս հաճախորդներին։ Նրա խոսքով՝ հիմա նորաձև են ավելի թեթև միջամտությունները։

«Նախկինում ինձ համար ավելի բարդ էր, բայց հիմա որպես մասնագետ ճանաչված եմ և կարողանում եմ «ճնշել» պացիենտին, եթե տեսնում եմ, որ չափն անցնում է։ Իմ պացիենտն այլ մասնագետի մոտ չի գնա։ Ես էլ դա գիտեմ, իրենք էլ, դրա համար էլ ես օգտվում եմ առիթից։ Ես ընտրում եմ իմ պացիենտին, ոչ ռեալիստներ ինձ մոտ չեն գալիս։ Եթե մարդը սիրում է, կարող ենք ստանալ մեծ շուրթ, բայց ոչ վուլգար։ Ես կարող եմ 3–4 միլի էլ ներարկել շուրթերի մեջ (փակ թեյի գդալը 5 միլի է, իսկ 5 միլին հաստատ կարելի է տեղավորել շուրթերի մեջ), բայց գրագիտության սահմաններում։ Օրինակ, շուրթերին չափից շատ նյութ ներարկելով կարող ես խափանել արյան շրջանառությունը, ինչը չեմ անի։ Կան կոսմետոլոգ–էսթետիստներ և  կոսմետոլոգ–բժիշկներ։ Ես բժիշկ եմ, միշտ չէ, որ պացիենտի ուզածը կարելի է անել, որովհետև ամեն դիմագիծ և շուրթ ունի իր ծավալը»,– ասաց նա ու հավելեց, որ ունի հաճախորդներ նաև Ռուսաստանից։

Խնամքն առաջնային է․ չկա մաշկի տարիք, կա մաշկի վիճակ

Լիլիթն ունի կոսմետոլոգիական տարբեր ծառայություններ, թեև հիմնականում խոսում է շուրթերից։ Ասում է՝ բիզնես տեսանկյունից դա ճիշտ է․ «Ես այնպես եմ արել, որ Հայաստանում ասեն շուրթ և ոչ մի այլ անուն չլինի, լինի Mylips։ Ես գրավել եմ այդ շուկան։ Ինձ մոտ կան նաև կոսմետոլոգիական ծառայություններ, որոնց մասնագետները ևս պահանջված են»,– ասաց նա։

Բժշկուհու խոսքով՝ այս հարցում ուղղորդում է իր պացիենտներին․ «Երբ մեր գեղեցկուհիները գալիս են ինձ մոտ շուրթի ձևափոխման, ասում եմ, որ ավելի կարևոր է լավացնել մաշկի որակը, միայն տեսքը չէ առաջնային։ Մինչև 25 տարեկան դա կարող է ներվել, սակայն 35 տարեկանում միայն շուրթերի հետևից ընկնելը ճիշտ չէ, պետք է մաշկի խնամքին հետևել։ Մաշկդ կասի շնորհակալություն, երբ խորը խոնավեցում անես։ Ինձ համար չկա մաշկի տարիք, կա մաշկի վիճակ, կարող է 25 տարեկանում մաշկի վիճակը շատ ավելի վատ լինել, քան 40–ում։ Դիմահարդարմամբ դա թաքցնում են, բայց ավելի կարևոր է՝ ինչ տեսք ունես լվացվելուց հետո։ Բանական կանայք դա հասկանում են։ Ինձ մոտ եկողների 70 տոկոսը սկսում են խնամքից» ։

Լիլիթի շուրթերը՝ բնական

Լիլիթից չէինք կարող չհետաքրքրվել, թե անձամբ ինքն ինչ միջամտություններ է արել։

«Իմ շուրթերը միջամտության չեն ենթարկվել։ Շատ աղջիկներ ասում են՝ Ձեր շուրթերից ենք ուզում, ասում եմ՝ դա ծնողներիս շնորհքն է կամ ասում են՝ այդպես չենք ուզում, մեծ է, ասում եմ՝ դե իմն էլ բնական է, զարմանում են։ Դիմագծերի փոփոխություն անում եմ բոտուլիոթերապիայով այնքան, որքան ուզում եմ։ Ես ունեմ դրա էսթետիկական ճաշակը, բայց, երբեմն, կարծիք եմ հարցնում ամուսնուս, ընկերներիս, քանի որ շատ դժվար է 20 տարի լինել այս մասնագիտության մեջ և պահել զգոնությունը։ Աչքդ սովորում է, որ սա էլ է լավ, նա էլ։ Ես կատարում եմ պրոցեդուրաներ կնճիռների դեմ՝ բոտուլինոթերապիա, մաշկի խնամք ներարկումներով, որովհետև 32 տարեկանից հետո պետք է խորը խոնավացում մաշկին, իսկ ինձ համար մշակված մաշկից ավելի գեղեցիկ մաշկ չկա և, իհարկե, ապարատային կոսմետոլոգիա։ Իմ մաշկը փափուկ է, իսկ այդ տիպը շուտ է ծերանում։ Կոլագեն խթանող նյութերով ես ուշացնում եմ ծերացման պրոցեսը։ Դա մարզման պես է, ներարկումից հետո ուշ ես տեսնում արդյունքը, բայց շատ սիրուն ես տեսնում»,– եզրափակեց բժշկուհին։

Լիլիթի գործունեությանը հետևելու համար կարող եք միանալ նրա ինստագրամյան էջին և կայքին։

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

«Դուք վիրտուոզ երաժի՞շտ եք, ես՝ հրաշագործ կոսմոտելոգ. մեզ միավորում է աշխատասիրությունը». Լիլիթ Դավթյան