Դերասանուհի Ռոմելա Սարգսյանի նոր ֆոտոշարքը

13:06 • 26.03.22

Երիտասարդ դերասանուհի Ռոմելա Սարգսյանն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել: Վերջին շրջանում նա ավելի է ակտիվացել սոցիալական ցանցերում։

Ռոմելան այժմ խաղում է Ելենա Արշակյանի «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում:

Հիշեցնենք, որ դերասանուհու կարիերայի սկիզբն «Ախթամար» հեռուստասերիալն էր։ Նա միանգամից լսարանին ներկայացավ գլխավոր կերպարով։ Հաջորդիվ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում Ռոմելան փոխարինեց Մերի Երեմյանին: Այս կերպարը մեծ հաջողություն բերեց երիտասարդ դերասանուհուն։