«Օսկար»-ի հաղորդավարին հարվածելուց հետո Ուիլ Սմիթը տեսանյութ է հրապարակել կնոջ հետ և գրառում արել

18:38 • 28.03.22

«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ուիլ Սմիթի հարվածը Քրիս Ռոքին  շարունակում է մնալ ակտիվ քննարկումների կենտրոնում։ 

Ռոքը կատակել էր Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի «զարմանալի շատ կարճ մազերի» մասին, որը նրան հիշեցրել է «Զինվոր Ջեյն» ֆիլմը։ Բանն այն է, որ Ջադա Սմիթը նախկինում խոստովանել է, որ տառապում է ալոպեկիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը հանգեցնում է մազաթափության։

Միջադեպից հետո Սմիթը Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել կնոջ հետ և մակագրել. «Ես և Ջադա Պինկետ Սմիթը հագնվեցինք՝ ընտրելու քաոսը»:

Նշենք, որ զույգն ամուսնացած է արդեն 25 տարի։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Will Smith (@willsmith)

«Օսկար»-ի հաղորդավարին հարվածելուց հետո Ուիլ Սմիթը տեսանյութ է հրապարակել կնոջ հետ և գրառում արել