«Բարդ էր, բայց ընկերներս ու հարազատներս կարողացան միանալ ինձ»․ ինչպես է Արամ MP3-ն տոնում 38-ամյակը

17:47 • 05.04.22

երգիչ, դերասան Արամ MP3-ն այսօր նշում է 38-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը պատմել է որդիերի շնորհավորանքների, տարիքի, իր նպատակների մասին։

«Օրս սկսվել է ընտանիքիս հետ, տղաներս ոգևորված շնորհավորեցին ինձ։ Դրանից հետո այցելել եմ մայրիկիս, ծաղիկներ նվիրել՝ շնորհակալ լինելով, որ ինձ լույս աշխարհ է բերել և կյանք տվել,- ասաց նա և հավելեց, որ օրվա երկրորդ կեսին զբաղվել է երեկոյան խնջույքի կազմակերպմամբ։ -Որեշեցինք օրս նշել քաղաքից դուրս։ Մի քիչ դժվարություններ կային կազմակերպչական հարցերի հետ կապված, քանի որ աշխատանքային օրով քաղաքից դուրս գնալը բարդ է, բայց միևնույն է՝ ընկերներս ու հարազատներս կարողացան միանալ ինձ, որպեսզի միասին նշենք օրս»։

 

Արամը դառնում է 38 տարեկան։ Նա նշեց, որ բացարձակ չի կաշկանդվում անձնագրում գրված տարիքից։ «Ընկերներս էլ էին հետաքրքրվում՝ չե՞մ կաշկանդվում, որ շուտով դառնալու եմ 40 տարեկան, բայց ոչ, որևէ կաշկանդվածություն չկա։ Տարիքն ու հոգեվիճակը որևէ կերպ համեմատական չեն, կարևորը մտքի ու հոգու ներդաշնակությունն է, ոչ թե թվերը»,- ասաց նա։

Այսօր Արամը դեռ անակնկալներ չի ստացել, բայց վստահ է՝ խենթ ընկերների շնորհիվ առանց  անակնկալների չի մնա։

Խոսելով այս շրջանում իր երազանքների մասին՝ նա ասաց․ «Բոլոր նպատակներս ու երազանքներս կապված են ընտանիքիս հետ, իսկ աշխատանքի ոլորտում գիտեմ, որ ամեն բան կախված է ինձանից»,- ասաց նա։

 
 
 
View this post on Instagram

A post shared by Aram Mp3 (@aram_mp3)

«Բարդ էր, բայց ընկերներս ու հարազատներս կարողացան միանալ ինձ»․ ինչպես է Արամ MP3-ն տոնում 38-ամյակը