«Շարունակելու ենք մատուցել որակյալ ծառայություններ»․ Color boom-ը նշում է իր 5-ամյակը

17:07 • 08.04.22

Color boom մատնահարդարման սրահն արդեն 5 տարի է՝ իր որակյալ ծառայություններն է մատուցում հաճախորդներին՝ դառնալով վայր, որտեղ կանայք կարող են զբաղվել խնամքով և հաճելի ժամանակ անցկացնել։

«Հայաստանում  «Kiara Sky Dip Powder» ամերիկյան ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն ենք։ Այս պահին մենք նաև ունենք «Kiara Sky Dip Powder»-ի վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցում են գեղեցկության այլ սրահների մատնահարդարները,- ասաց սրահի համահիմնադիր Նորա Աբրահամյանն ու ընդգծեց, որ ապրանքանիշն ունի մի շարք առավելություններ։ - «Kiara Sky Dip Powder»-ը հիպոլարերգեն է, սա հիմնական առավելություններից մեկն է։ Այն հարուստ է վիտամինային բաղադրությամբ և ունի հատուկ պաշտպանիչ շերտ եղունգի մակերեսի համար։ Այն թույլատրվում է գործածել նաև հղիներին»։

Ներկայացնելով առավելությունները՝ Color boom-ի համահիմնադիրը նշեց, որ հաճախորդների մեծ մասը նախընտրում է հենց այս ապրանքանիշով աշխատանքը։

«Այն ունի հսկայական գունապնակ, որն անընհատ թարմացվում է, չի չորացվում լամպով, հեռացման պրոցեսը ևս արվում է առանց գործիքների միջամտության՝ բամբակի և հատուկ նյութի օգնությամբ՝ չվնասելով եղունգի մակերեսը։ «Kiara Sky Dip Powder»-ը բավականին արագ նվաճեց հայկական շուկան, ինչպես ամբողջ աշխարհի դեպքում էր»,- ասաց նա։

Նորան նաև հավելեց, որ Color boom-ը կոտրում է կարծրատիպեր․ «Կոտրելով կարծատիպերը՝ մենք սպասարկում ենք նաև տղամարդկանց։ Սկզբնական փուլում ավելի շատ են արտերկից ժամանած հաճախորդները, ովքեր զբաղվում են եղունգների խնամքով, սակայն ժամանակի ընթացքում մեր հայ տղամարդիկ էլ են գրանցվում և սկսում հաճախել»։

Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում գործող խնամքի սրահը դեռևս միակն է, սակայն հիմնադիրներն առաջիկա տարում այն ընդլայնելու նպատակ ունեն, մոտ ապագայում նոր մասնաճյուղ կբացվի Երևանում։

«Մենք շատ ենք սիրում մեր հաճախորների, նրանց համար ստեղծել ենք կատարյալ և անվտանգ միջավայր։ Պատրաստվում ենք շարունակել մատուցել որակյալ ծառայություններ՝ պահպանելով անվտանգության բոլոր կաննոնները։ Ի դեպ, համավարակով պայմանավորված մենք տեղադրել ենք նաև միջնորմեր, որպեսզի մեր հաճախորդները սպասարկվեն բարձր հիգիենիկ նորմերով»,- ասաց Նորա Աբրահամյանը։


Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի 

«Շարունակելու ենք մատուցել որակյալ ծառայություններ»․ Color boom-ը նշում է իր 5-ամյակը