«Շնորհակալ ենք, սիրելի քավոր»․ Սիլվա Հակոբյանի դուստրը ստացել է «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» մրցանակը

17:54 • 15.04.22

Երգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է հոլովակ, որտեղ հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն, ով Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի քավորն է, իր «Վարպետության Դաս»-ի ժամանակ պարգևատրել է երգչուհու աղջկան «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» տիտղոսով: Տեսահոլովակին կից երգչուհին գրել է, որ սա անակնկալ է իրենց համար.  «Շնորհակալ ենք քեզ, մեր սիրելի Քավոր»: 

Հիշեցնենք, որ երգչուհու աղջիկ Միլան 3 տարեկան է, իսկ Սիլվա Հակոբյանը սպասում է իր 2-րդ երեխային։ Նա ամիսներ առաջ իր հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով մայրանալու է 2-րդ անգամ:

 
 
 
View this post on Instagram

A post shared by Silva Hakobyan (@silvahakobianofficial)

«Շնորհակալ ենք, սիրելի քավոր»․ Սիլվա Հակոբյանի դուստրը ստացել է «Փոքրիկ Միսս Արմենիա 2022» մրցանակը