Նկարահանումներին պատրաստվելիս․ Սիրուշոն ներկայացրել է արխիվային լուսանկարներ
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում ներկայացրել է նկարահանումների պատրաստվելու ընթացքը և լուսանկարներին կից գրել է «“Let it out” -ի նկարահանումներին պատրաստվելիս»։ Հի՛եցնենք, որ տեսահոլովակը հրապարակվել է 8 ամիս առաջ, բայց այնուամենայնիվ երգչուհին այս շրջանում բուռն մասնագիտական գործունեություն է ծավալում և այդ ընթացքից անմասն չի թողնում իր հետևորդներին։
Նշենք նաև, որ երգչուհին հղիության լուրը հայտնելով շեշտել է, որ ակտիվ գործունեություն է ծավալելու հղիության շրջանում, հատկանշական է նաև, որ երչգուհու նախորդ հղիությունների մասին հայտնի էր դառնում նախ՝ մամուլի հրապարակումներից, ապա Սիրուշոն հազվադեպ հրապարակումներ էր անում։ Այս անգամ երգչուհին ինքը հայտնեց լուրն ու բավականին ակտիվ է հղիության մասին հրապարակումներ անելու հարցում։










