Չարժե ձեռքերն իջեցնել ու նահանջել, որովհետև էլ տեղ չկա․ Անի Խաչիկյանի լուսանկարներն ու մեկնաբանությունը
Դերասանուհի Անի Խաչիկյանն ինստագրամի իր էջում լուսանկարների շարք է հրապարակել և մակագրել. «Ինձ որ միշտ հարցնում են՝ ունե՞ք կյանքի կարգախոս,ասում եմ ՝ չհանձնվել: Իրավիճակներից ելնելով այդ չհանձնվելը տարբեր դրսևորումներ ունի,բայց հատկապես հիմա զգում եմ դրա անհրաժեշտությունը մաքսիմալ կարևորությամբ՝ հոգևոր, մտավոր, բարոյական ու պատրաստվում նաև ֆիզիկականին, ներսի լույսը վառ պահելով, չնահանջելով բոլոր արժեքներից ,որոնք ժառանգել եմ, իսկ դրանք էնքան շատ ու լուսավոր են,որ հաստատ չարժի ձեռքերն իջեցնել ու նահանջել, որովհետև էլ տեղ չկա»:









