«Հավերժ սեր»․ Գրիգոր Դանիելյանի և կնոջ հանգիստը Եգիպտոսում

11:53 • 19.04.22

Դերասան Գրիգոր Դանիելյանն օրեր առաջ կնոջ՝ Հռիփսիմե Յելինյանի հետ մեկնել է  Եգիպտոս հանգստի, որտեղից Ինստագրամյան իրենց էջերով զույգն ակտիվ կիսվում է հանգստից դրվագներով հետևորդների հետ: Նրանք համատեղ տեսահոլովակ են հրապարակել, որին կից գրել են. «Հավերժ սեր»:

Դերասանը նաև լուսանկարներից մեկում գրել է. «Պարտադիր չէ, որ տոն լինի, ինչն առիթ կհանդիսանա, որ ասես՝ սիրում ես։ Սիրեք առանց առիթի։ Ի՞նչ եմ ուզում ասել, առիթից օգտվելով ասում եմ․ «Սիրում եմ քեզ»»:

Նշենք նաև, որ զույգն ամուսնացած է արդեն 14 տարի և ունի երկու որդի՝ Ալբերտոն և Ռոբերտոն:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Hripsime Yelinyan (@hripsimeyelinyan)

«Հավերժ սեր»․ Գրիգոր Դանիելյանի և կնոջ հանգիստը Եգիպտոսում