Ողջույն, ես ջունգլիների աչքերն եմ. Իլոնայի ֆոտոշարքն օձի հետ

17:50 • 19.04.22

Իլոնա Նուրբեկյանը, որն ավելի լայն լսարանին հայտնի դարձավ «Ոսկե դպրոց» հեռուստասերիալից, ի սկզբանե շատերին ծանոթ էր որպես Ինստագրամի ակտիվ օգտատեր, որը հաճախ էր իր հետևորդների հետ կիսվում գեղեցիկ ու ոճային լուսանկարներով։ Դերասանուհին այժմ չունի հեռուստատեսային զբաղվածություն և վարում է ինստագրամյան բլոգը: Նա լուսանկարներ է տեղադրել կենդանի օձի հետ և մակագրել.«Ողջույն, ես ջունգլիների աչքերն եմ: Ես կարող եմ տեսնել անցյալը և ապագան:
Ես՝ Կաան եմ, ով ականատես եղավ մարդու գալուստին: Ես տեսա, որ քաոսն ու խավարը եկան մեր հողերը»։

 

Ողջույն, ես ջունգլիների աչքերն եմ. Իլոնայի ֆոտոշարքն օձի հետ