Վարդուհի Վարդանյանի հարսը հղիության շրջանից լուսանկար է հրապարակել

12:41 • 22.04.22

Վարդուհի Վարդանյանի հարսիկը՝ Մերի Ղազարյանը հրապարակել է լուսանկար հղիության շրջանից: Մերին ինստագրամյան իր էջում դեռևս նոյեմբերին հայտնել էր հղիության մասին՝ հրապարակելով լուսանկար, որին կից գրել էր.«Ողջույն հայրի՛կ, ես սպասում եմ քեզ հետ հանդիպմանը»:

Ռուբեն Ավոյանը և Մերի Ղազարյանը հայտնել են երախայի սեռը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ պայթեցնում են փուչիկը, որտեղից թափվում են վարդագույն թերթիկներ: 

Չնայած մի շարք հրապարակումների Մերին առաջին անգամ է լուսանկար հրապարակում այդ շրջանից և մակագրում. «Չկա ավելի հաճելի զգացողություն, երբ զգում ես կյանքը քո ներսում»:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականի հունվարի 21-ին, իսկ զույգի քավորն էր Լևոն Քոչարյանն ու երգչուհի Սիրուշոն:

 

Վարդուհի Վարդանյանի հարսը հղիության շրջանից լուսանկար է հրապարակել