Շնորհավոր ծնունդդ, սիրտս. Մարինկա Խաչատրյանի շնորհավորանքն իր մայրիկին

11:32 • 23.04.22

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է տեղադրել մայրիկի հետ՝ շնորհավորելով նրա ծնունդը և կից գրելով. «Մամ իմ ամենաթանկ: Առողջ եղիր, կողքիս եղիր միշտ, որ անսահման տվածդ ուժը երբեք չկորցնեմ: Շնորհավոր ծնունդդ սիրտս»:

Այս շրջանում Մարինկան չի նկարահանվում հեռուստանախագծերում։ Նրա մասնակցությամբ վերջին պրոյեկտը «5G ընտանիք» սիթքոմն էր, որը մի եթերաշրջան տևեց։

Էկրանային այս դադարի շրջանում Մարինկան բավականին ակտիվ է Ինստագրամում և ժամանակ առ ժամանակ նոր ֆոտոշարքեր է ներկայացնում։