Այս շաբաթ «2 աստղ» նախագծի եզրափակիչն է

10:46 • 26.06.25

18 տարի անց Հանրային հեռուստաընկերության եթեր վերադարձավ ամենավարկանիշային ու սպասված «2 աստղ» նախագիծը՝ հեռուստադիտողին խոստանալով նոր անակնկալներ:

Նոր եթերաշրջանում ժյուրին բաղկացած է չորս անդամից․ երեքը մշտական անդամներ են, իսկ չորրորդը՝ հատուկ հյուր, ով փոխվում է յուրաքանչյուր թողարկման ընթացքում։ Ժյուրիի կազմում են Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանը, Գարիկ Պապոյանը: Նախագիծը վարում են Գրիգն ու Արամ MP3-ին:

«2 աստղ» նախագծի մասնակիցներն էին՝

Ժան և Բրյունետ

Լիլիթ Կարապետյան և Ռաֆայել Երանոսյան

Ռոբերտ Քոլոյան և Անի Արզումանյան

Աստղիկ Սաֆարյան և Դավիթ Մանոյան

Սիմոն և Սոնա Եսայան

Վան և Լիլի Էլբակյան

Ասո և Արսեն G

Տոմա Պետրոսյան և Պոնչ

Մաշա Մնջոյան և Արմուշ

Այս շաբաթ՝ եզրափակչում կմրցեն հետևեյալ զույգերը՝  Մաշա Մնջոյան և Արմուշ, Ասո և Արսեն G, Սիմոն և Սոնա Եսայան, Ժան և Բրյունետ:

«Ես ու Մաշան կարողանում ենք հաջողություն գրանցել, քանի որ տեղերով փոխվել ենք, ինքը մտել է իմ աշխարհ, ես՝ իր աշխարհ: Դրանով հետաքրքրություն ենք առաջացրել հանդիսատեսի մոտ, սիրվել ենք:

Բացի այդ, լուրջ ու ջանասիրաբար ենք մոտենում, ամեն համարից առաջ լուրջ նախապատրաստվում ենք»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել էր Արմուշը:

Արսեն Գրիգորյանն էլ Ինստագրամում կոչ էր արել հեռուստադիտողին քվեարկել իրենց զույգի օգտնին.

«Հաջորդ շաբաթ «Երկու աստղ» շոուի եզրափակիչն է։ Համոզվեք, որ քվեարկում եք մեր և Արսենի դուետի օգտին. ձեր աջակցությունը մեզ համար շատ բան է նշանակում»,- գրել էր Արսեն G-ն:

Իսկ մինչ եզրափակչում պարզ կդառնա հաղթող զույգի անունը, առաջարկում ենք վերհիշել «2 աստղ» նախագծի առաջին եթերից առաջ ետնաբեմի խառնաշփոթն ու մասնակիցների կանխատեսումները՝ Tert.am Life-ի Exclusive անդադարձով: