Արա Գևորգյանը՝ «Վերածնունդ» տեսահոլովակի բարդ նկարահանումների մասին

10:33 • 12.05.26

Կոմպոզիտոր, երգահան Արա Գևորգյանն Ինստագրամում կիսվել է նոր տեսահոլովակի բարդ նկարահանումների ընթացքով: 

«Իմ շատ սիրելի հրաշք հայրենակիցներ ու ընկերներ։
Երեկ և այսօր կատարվեցին «Վերածնունդ» տեսահոլովակի բավական բարդ նկարահանումները։ Գրանցվել և մասնակցում էին նախատեսված 1000 ից ավելի դհոլահարներ։ Մասնակցում էին նաև «1000 Վահան» հրաշալի նախագծի մեր հանրապետության սահմանամերձ բնակավայրերից ժամանած պարային բազմաթիվ համույթներ։ «1000 Վահան» նախագծի համահիմնադիրներ Իգոր Զարգարյան և Սրբուհի Մովսիսյան։ 
Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը Ռուբեն Կարասեֆերյանի ղեկավարությամբ։
Զուռնայի վարպետներ՝ 
Արշակ Սահակյանի ղեկավարությամբ։
Հրաշալի երգչուհի Տաթև Եղիազարյան։ 
 Հանրապետության անվանի դհոլահարներ՝ Գագիկ Հախվերդյան, Նորայր Շարոյան, Էֆո, Ալիկ Փելոշյան, Նորայր և Շահեն Ավետիսյաններ, Մակիչ Նազլուխանյան, Ռազմիկ Սարգսյան և շատ փայլուն դհոլահար հրաշք ուսուցիչներ։

Գլխավոր դերում նկարահանվեցին հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, Արմեն և Ասքանազ Բաբայանները: 
Երաժիշտներ Վահան Նահապետյանը և Դավիթ Գեւորգյանը։ 
Ռեժիսորն էր Վահե Յանը, գլխավոր օպերատոր Արթուր Ղարայանը»,- գրել է Արա Գևորգյանը: