«Շատ հեշտ է կոտրվել, կորցնել հավատը, չարանալ, կորցնել սիրելու կարողությունը»․ DJ Vakcina

14:41 • 23.07.26

«Շատ հեշտ է կոտրվել, կորցնել հավատը, չարանալ, կորցնել սիրելու կարողությունը… Բարդ է տեսնելով մարդկային ամենավատ կողմերը և բախվելով լրջագույն խնդիրներին, շարունակել հավատալ, սիրել ու նվիրվել։

Շատերս ենք անցնում բարդագույն խնդիրների միջով, կարևորը ամուր մնալն է՝ շարունակելով տարածել սեր ու լույս»,- ինստագրամյան իր էջում գրել է DJ Vakcina-ն և հրապարակել ընտանեկան ֆոտոշարք։