Մադոննան 68-ամյակը նշել է ընտանիքի և ընկերների շրջապատում (լուսանկարներ)
Մադոննան իր 68-ամյա ծնունդը նշել է Հունաստանում՝ ամենամտերիմների շրջապատում։ Երգչուհուն շնորհավորել են նրա երեխաները՝ 29-ամյա Լուրդեսը, 26-ամյա Ռոկոն, 20-ամյա Մերսին և 13-ամյա երկվորյակներ Էսթերն ու Ստելլան, և 30-ամյա սիրեցյալը՝ Ակիմ Մորրիսը, որի հետ նա նշանվել էր անցյալ տարի։ Երեկույթի լուսանկարները նա հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Ծննդյան օրը նրանք գնացել են Կուրամադես գյուղի պանդոկ։ Այնտեղ երգչուհին ցուցադրել է իր գլխավոր կերպարը՝ Dolce&Gabbana Alta Moda 2026 թվականի հավաքածուի զգեստը՝ ոսկեգույն ասեղնագործությամբ, որը նա համալրել էր ծաղկե պսակով։

Ընթրիքից հետո հյուրերը ափսեներ են կոտրել, ինչպես ընդունված է անել ծննդյան օրը Հունաստանում, և կտրել են սրտաձև տորթ՝ հսկայական աչքի պատկերով։

«Իմ ծննդյան օրը։ Կեր, աղոթիր, սիրիր, պարիր, կոտրիր ափսեներ, կերակրիր կատուներին։ Շնորհակալություն, Աստված»,- գրել է նա գրառման տակ։
Կորֆու կղզում անցկացրած երկրորդ երեկոյի համար երգչուհին ընտրել էր էթնիկ ոճի սպիտակ զգեստ՝ այն համալրելով զարդերով։








