Ֆոլքլենդյան (Մալվինյան) մամուլն Արգենտինայի նախագահին «քած» է անվանել
Ֆոլքլենդյան Penguin News էլեկտրոնային պարբերականն արգենտինական սոցիալական ցանցերում քննադատությունների առարկա է դարձել: Ինչպես գրում է The Guardian-ը, պաբերականն Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների լուսանկարներն անվանել է bitch («քած»):
Լուսանկարները կցվել են Կիրշների մասին հոդվածին, որտեղ պատվում է, որ Արգենտինայի նախագահը, դիմելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քննադատել է Մեծ Բրիտանիայի կողմից Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների ռազմականացումը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, նախագահը նշել էր, որ բրիտանական ավիակրի առկայությունը Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների ջրային հատվածում սպառնում է միջազգային անվտանգությանը:
Լիզա Ուոթսոնը twitter-ի իր էջում տեղի ունեցածն անվանել է իր ենթակաների կողմից «կատակ»: Իր հաշվում ավելի ուշ հայտնվել են արգենտինացի օգտատերերի կողմից մի քանի տասնյակ վիրավորական մեկնաբանություններ:
Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների համար պայքար է գնում Մեծ Բրիտանիայի ու Արգենտինայի միջև:









