Բուլղարիայի ափերին հռոմեական հնագույն կառույց է հայտնաբերվել
Բուլղարիայի սևծովյան ափերին` Բուրգասի մոտակայքում, չորեքշաբթի 6-մետրանոց բարձրության ալիքներով փոթորկի հետևանքով հայտնաբերվել է հնագույն կառույց, հավանաբար` հռոմեական ժամանակաշրջանի:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, հնագիտական գտածոն տեսանելի է դարձել այն ժամանակ, երբ տարերքը պոկել է ափի շերտը Սաֆարովո հանգստյան գոտուց ոչ հեռու:
«Բաց պատերից բացի, երևում է հնագույն կոյուղային համակարգը, հայտնաբերվել են նաև բրուտի աշխատանքներ»,- ասել է Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովը, ով անմիջապես այցելել է դեպքի վայր:
Բուրգասի իշխանությունները մտադիր են հնագիտական կառույցի հետագա ճակատագիրը քննարկել վարչապետ Բոյկո Բորիսովի հետ:









