«Արծիվ» հայրը 4-ամյա երեխային ստիպում է կիսամերկ վազել ձյան վրայով (տեսանյութ)

21:47 • 09.02.12

Նյու Յորքում հանգիստն անցկացնող 44-ամյա մի չինացի ստիպում է իր երեխային կիսամերկ վազել 13 աստիճան ցրտի պայմաններում, հայտնում է eastday.com-ը` հղում կատարելով «Յանցզիի երեկոյան լուրեր»-ին:

Փաստը պատկերող տեսանյութը արդեն իսկ հայտնվել է youtube-ում և մեծ աղմուկ բարձրացրել:

Պարզվում է, որ տեսանյութում պատկերված երեխան 4-ամյա Դու Դուն է: Նրա ծնողները Չինաստանի Արևելյան Նանձին քաղաքից են: Նրանք իրենց արձակուրդ են անցկացրել Նյու Յորքում:

Իրականում նա որդուն ստիպել է վազել 5 րոպե, չնայած երեխան դողում է և լացելով խնդրում, որ իրեն գրկեն: Հայրը, սակայն, իր դաժանության բացատրությունն է ունեցել: Իր արարքը նա համեմատել է արծիվների պահվածքի հետ, որոնք իրենց ձագերին բնից դուրս ու նետում են ժայռերի վրա: Այդպես արծիվների ձագերը սովորում են գոյատևել դաժան պայմաններում, ինչը չինացու կարծիքով գործուն մեթոդ է նաև երեխաների համար:

Պարզվել է նաև, որ Դու Դուն իրականում հիվանդ երեխա է և առաջին անգամ չէ, որ հայրը նման «ռազմական մարզում» է պարտադրում նրան:

Այս պատմության մեջ սակայն ամենից տպավորիչը երեխայի IQ-ն է` ինտելեկտի գործակիցը, որը կազմում է 218 և համարվում է հանճարի ինտելեկտի ցուցանիշ: