Ամիրյան փողոցում իրար են բախվել միանգամից 4 մեքենա (լուսանկարներ)
Այսօր ժամը 20։00-ի մոտակայքում Ամիրյան փողոցի՝ Սարյան փողոցի հետ հատման հատվածում միմյանց են բախվել 4 մեքենաներ՝ «Վոլքսվագեն Պասատ», «Ֆորդ Տրանզիտ», «Օպել. և «Մերսեդես ՄԼ» մակնիշի։ Բարեբախտաբար, վթարը թեթև բնույթի է, և զոհեր կամ վիրավորներ չկան։ Այս պահին Ամիրյան փողոցի նշված հատվածում երթևեկությունը դադարեցված է։ Տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։














